National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.10.2022
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ
1 / 1

Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի իր ուսուցիչը, ում խորհուրդները երբեք չեն հնանում, իսկ փոխանցած գիտելիքը միշտ ճիշտ պահին է պետք գալիս: Հայտնի խոսք է, որ հնարավոր պատերազմները կանխում կամ հաղթում են՝ դպրոցում ստացած գիտելիքների եւ ուսուցիչների խորիմաստ շրջահայացության ու կյանքի մարտահրավերներին պատրաստ սերունդներ կրթելու ունակության շնորհիվ:

Մաղթում եմ, որ երբեք բացառիկ հեղինակության տիտղոսը չզիջեք, չթուլանաք ու շարունակեք ծնողական ջերմությամբ սիրել տալ ուսումը: Անվիճելի է, որ ձեզ է վստահված սերունդների միջեւ դեսպանի ու թարգմանչի դերը, դուք կարողանում եք երեխային դարձնել աշակերտ ու հետո՝ քաղաքացի:

Հպարտանում եւ գնահատում ենք ձեր աշխատանքը, խոնարհվում բազմաչարչար վաստակի առաջ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am